Արևմուտքը չի կարող աչք փակել, երբ Ադրբեջանը փորձում է հայերին կոտորել․ Chicago Tribune

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Chicago Tribune-ի սյունակագիր, իրավաբան և պրոֆեսոր Կարնիկ Քըրքոնյանը հերթական հոդվածում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։

«Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա,  Հարավային Կովկասում դաժան բռնապետությունը փորձարկում է աշխարհի վճռականությունը. դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցք անունով հայտնի միակ ճանապարհը, որը կապում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար անկլավն արտաքին աշխարհին: Սա թեստ է։ Դրա ձախողումը կհանգեցնի սպանդի, որից ամաչելու է մարդկությունը։

Այս պահին անկլավում, որը հայտնի է նաև որպես Արցախ, 120 000 պաշարված հայեր զրկված են սննդից և դեղորայքից։ Դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները ձմռան ամենաթեժ պահին օրերով մնացին առանց գազի ու ջեռուցման։
Մեկ հիվանդ արդեն մահացել է շրջափակման հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, իսկ ծանր վիճակում գտնվող մեկ հայ երեխայի հնարավոր չի հասցնել Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ փրկության բուժում ստանալու համար։ Շրջափակումը, որը առաջացրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անսովոր անհանգստության հայտարարությունն ու դատապարտվել է ՄԱԿ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Կանադայի կողմից, նպատակ ունի զանգվածային փախուստ հարուցել քրիստոնեական քաղաքակրթության հնագույն կենտրոնից:
Իրականում, 2020 թվականի պատերազմում Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ գրավելուց ի վեր, Ադրբեջանը բազմիցս փորձարկել է աշխարհի պատրաստակամությունը՝ նայելու իրադարձությունների հակառակ կողմը, քանի որ հարվածում է Արցախում հայերին և Հայաստանին, որը նոր է կանգնել ժողովրդավարության ճանապարհին:

Բազմիցս ադրբեջանական ուժերը կատարել են ապշեցուցիչ դաժանության գործողություններ, և ուշագրավ է, որ նրանք քիչ ջանքեր են գործադրել դա թաքցնելու համար: Ընդհակառակը, Ադրբեջանում այնքան արմատացած է հայատյացությունը, որ շատ դեպքերում դաժան արարքներով պարծենում են սոցցանցերում:

Տեսանյութերից մեկում պատկերված է ադրբեջանական գերության մեջ գտնվող սարսափելի վայրագության ենթարկված և այլանդակված հայուհու դի: Մյուսում պատկերված է տարեց արցախցու գլխատումը։ Մեկ այլ տեսանյութում էլ ցույց են տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։

Բաքվի քաղաքականության ներկա փուլը սկսվում է 1980-ականների վերջից, երբ կոտորեց հայերին Սումգայիթում, Կիրովաբադում և այլ քաղաքներում՝ ի պատասխան Արցախում խաղաղ ժողովրդավարական ցույցերի՝ Հայաստանի հետ միավորվելու կոչերով: Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանի իշխանություններն այնքան դաժան ատելություն են սերմանել հայերի նկատմամբ, որ Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոցներ է ձեռնարկել՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին ուղղորդելով «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները էթնիկ հայերին ուղղված ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու խթանումը կանխելու համար, այդ թվում՝ պաշտոնյաների և հասարակական հաստատությունների կողմից»:

Ադրբեջանի անպատժելիությունը որքան անհեթեթ է, այնքան էլ գրոտեսկային։ Ադրբեջանում թողարկվել է նամականիշ, որտեղ պատկերված է, թե ինչպես է HAZMAT կոստյումով բնաջնջողը «ոչնչացնում» Արցախը. Այդ երկրի իշխանություններն իրենց մայրաքաղաքում կառուցեցին ռազմական ավարների պուրակ՝ իրենց երեխաներին ցուցադրելով զոհված հայ զինվորների սաղավարտները և սարսափելի մանեկենները, իսկ այդ երկրի նախագահը հայերին նույնիսկ անվանում է «շներ»: Իսկ հիմա՝ 120.000 մարդու շրջափակում և մեկուսացնում է։

Շրջափակումն իրականացնող ակնհայտ կեղծ «բնապահպանների» թվում են ադրբեջանցի զինվորականներ, ինչպիսին է Թելման Գասիմովը, որը հպարտորեն ցուցադրում է Բուդապեշտում հայ ուսանողի կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի հետ իր լուսանկարը: Սպանության համար դատապարտված Սաֆարովին արտահանձնեցին Բաքու, որտեղ պատիժը կրելու փոխարեն նրան հերոսի կոչումով դիմավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ահա թե ինչու Genocide Watch-ը արցախահայության առջև ծառացած ցեղասպանության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է 10-ի,  իսկ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան գտնում է, որ «(Լեռնային Ղարաբաղում) զգալի «ցեղասպանության ռիսկի գործոններ գոյություն ունեն հայ բնակչության նկատմամբ»: Իրականում, մեկ տասնյակից ավելի իրավապաշտպան կազմակերպություններ և ակտիվիստներ հանդես են եկել ցեղասպանության վերաբերյալ համատեղ նախազգուշացումով՝ Բաքվի կողմից Արցախի պաշարումից մեկ շաբաթ անց։

Սա է նաև պատճառը, որ հայերի համար ինքնավար անկլավը ադրբեջանական որևէ վերահսկողության տակ դնելու գաղափարն անընդունելի է: Ահա թե ինչու հայերը չեն հավատում «համակեցության» մասին Ադրբեջանի հրապարակայնորեն մշակված խոստումներին, և, անկեղծ ասած, Արևմուտքը նույնպես չպետք է հավատա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի վրա կնշանակի միայն մեկ բան՝ բռնություն հայ բնակչության նկատմամբ։

Աշխարհի լռության մի մասը հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ կապված է որոշ եվրոպացիների՝ ռուսական պատժամիջոցներից խուսափելու հույսերի հետ՝ գնելով ռուսական բնական գազը, որն այժմ հարմար կերպով փոխադրվում է Ադրբեջանի տարածքով: Դա կեղտոտ գործարք է, որը պետք է խայտառակի դրանում ներգրավված յուրաքանչյուրին:

Շրջափակումը, որը թևակոխում է իր 17-րդ օրը, կարող է թվալ հեռավոր վեճ ինչ-որ հեռավոր լեռնային ճանապարհի շուրջ: Բայց դա շատ ավելի կարևոր հարց է. դա առանցքային շրջադարձ է և փորձություն Արևմուտքի համար:

Արցախում և Հայաստանում աղետ է սպասվում։ Եթե Ալիևին թույլ տան շարունակել շրջափակումը, մարդկային ծանր տառապանքները կսկսվեն, և ստոր ավտորիտարիզմի դռները լայն կբացվեն: Աշխարհի ժողովրդավարական երկրները պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն՝ հանուն հենց իրենց, քանի որ այժմ գտնվում են հուսահատ ծանր վիճակում»։

Տաթև Ֆռանգյան