Մոսկվայում 11 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել են Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարները

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը նախօրեին Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն։

Բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ-ի և Սիրիայի հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Նշվում է, որ քննարկվել է սիրիական ճգնաժամը, փախստականների խնդիրը և Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարը։ Ըստ հաղորդագրության՝ ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները եռակողմ ձևաչափով՝ Սիրիայում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում կայունության ապահովման և պահպանման համար։

Սա Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին հանդիպումն է 2011 թվականի պատերազմի մեկնարկից ի վեր։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ռուսաստանի և Սիրիայի հետ եռակողմ մեխանիզմ ձևավորել Անկարայի և Դամասկոսի միջև դիվանագիտական հարաբերություններն ակտիվացնելու համար։

Էմմա Չոբանյան