Որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել «Բեյզ Մեթըլս» ընկերության հանքավայրի շահագործումը․ Արցախի կառավարություն

Լուրեր

02.06.2026 | 11:30
Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում
02.06.2026 | 11:22
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 11:13
«5 հոգի մարդ ունեմ զալատոյ․ մի 20 հոգի հետևիցդ բերես, որ 200 հազար ստանաս»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 10:59
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ին 74.1 հա հողամասերի օտարման աճուրդները
02.06.2026 | 10:52
Կոտայքի մարզի որոշ հասցեներում 9 ժամ գազ չի լինի
02.06.2026 | 10:41
Անդրես Ինիեստան ակումբ է գլխավորել
02.06.2026 | 10:33
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 116-ը
02.06.2026 | 10:18
Հրդեհ արագ սննդի տաղավարում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
02.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 2-ի դրությամբ
02.06.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
02.06.2026 | 09:33
Իջևանի համայնքին են վերադարձվել Աչաջուրի և Գետահովիտի մշակույթի տներում վարձակալությամբ տրված տարածքները
01.06.2026 | 22:54
Ինչպես հայտագրել առաջին դասարանցիներին
01.06.2026 | 22:39
Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ են հանդես եկել
01.06.2026 | 22:25
Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, ծիրանի և խաղողի ներմուծման վրա
01.06.2026 | 22:10
Nvidia-ն ներկայացրել է իր նոր՝ RTX Spark սուպերչիպը
Բոլորը

Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար: