Բաքվից հայտարարում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների Վաշինգտոնյան ձևաչափ կարող է ստեղծվել

Լուրեր

20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
20.02.2026 | 12:54
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը ԱԲ-ով են ստեղծվել՝ ըստ միջազգային փորձաքննությունների․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:49
Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում
20.02.2026 | 12:38
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր ձևաչափ կարող է ստեղծվել․ խոսքը Վաշինգտոնյան ձևաչափի մասին է։ Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ այս մասին 2022 թվականի արդյունքներին նվիրված ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ղեկավարվող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։

Նա նշել է, որ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ստեղծված իրավիճակից։

«Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, հանդիսանալով հաղթող պետություն, մեծ ջանքեր է գործադրում խաղաղության համար։ Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափն ապագայում կարող է վերականգնվել։ Հնարավոր է նաև ստեղծել Վաշինգտոնի առաջարկած ձևաչափը։ Սակայն որևէ այլ բան խելամիտ չի թվում»,- ասել է Շաֆիևը՝ իր հայտարարած ձևաչափի մասին այլ մանրամասներ չհայտնելով։

Էմմա Չոբանյան