Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել տնտեսվարող սուբյեկտների, հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի հետ

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն հանդիպումներ է ունեցել մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի և ներկայացուցիչների հետ՝ լսելու  նրանց խնդիրները, քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակում որոշակի կարգավորումների ներդրման հնարավորությունները․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել տնտեսվարողներին՝  նրանց ըմբռնման և արժանապատիվ վարքագծի համար՝ նկատելով, որ  ապրանքների սղության պայմաններում Արցախում գնաճային դրսևորումներ չեն նկատվել:

«Գիտեմ, որ աշխատում եք բարդ պայմաններում և ստիպված եք տարբեր հարցերի լուծումներ գտնել: Ակնկալում եմ լսել ձեր կարծիքները, առաջարկները, որոնք մեզ կօգնեն ավելի ճիշտ որոշումներ կայացնել: Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մենք  բավականին ծանր վիճակում ենք: Բայց մենք՝ իշխանությունը և ժողովուրդը,  այս  ճանապարհը պետք է անցնենք միասին: Այն հաղթահարելու ուրիշ տարբերակ չկա: Սրա համար շատ կարևոր է փոխըմբռնումը, փոխադարձ հարգանքը և թափանցիկ աշխատանքը, որպեսզի ձեզ մոտ անարդարության զգացողություն չլինի: Սա  մեզ համար սկզբունքային մոտեցում է»,-նշել է պետնախարարը:

Նա ընդգծել է, որ կառավարությունը բաց է լսելու ցանկացած կարծիք և առաջարկ, քննարկելու, շտկելու սխալները և  միասին  գտնելու այն լուծումները, որոնք այս իրողություններում ամենաօպտիմալն են լինելու:

Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին  նշել են, որ շատ լավ են հասկանում իրավիճակը և պատրաստ են ամեն կերպ աջակցել կառավարությանը:

Հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են որոշ սահմանափակումների կիրառման հնարավորությունները: Նշվել է, որ սննդամթերքի սղության, էլեկտրաէներգիայի խնայողությունների պայմաններում բազմամարդ  միջոցառումների և հանդիսությունների անցկացման հետ կապված որոշակի սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն է առաջացել:

 

Հանդիպման մասնակիցները վստահեցրել են, որ  շատ լավ  հասկանում են  ստեղծված իրավիճակը և գիտակցում են, որ սահմանափակումները պայմանավորված են օբյեկտիվ  իրողությամբ:  Մասնակիցներից ոմանք  անգամ տեղեկացրել են, որ, ելնելով իրավիճակից, արդեն  իսկ սեփական նախաձեռնությամբ նման որոշումներ են կայացրել: Նրանք ներկայացրել են նաև իրենց առաջարկները՝ ընդգծելով, որ  պատրաստ են  աշխատել կառավարության հետ՝ դժվարությունները համատեղ հաղթահարելու  համար: