Հաստատվեց Գյումրիի բյուջեն․ դոտացիան կրճատել են 248 միլիոն դրամով

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Այսօր Գյումրիի ավագանին հաստատեց քաղաքի 2023 թվականի բյուջեն, որի եկամուտները կկազմեն 4 միլիարդ 491, 4 միլիոն դրամ, ծախսերը հավասարազոր են, իսկ դոտացիան կկազմի 2 միլիարդ 588,5 միլիոն դրամ։ Ըստ Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանի՝ դոտացիան կրճատել են 248 միլիոն դրամով։ Ջիլավյանը բյուջեն ներկայացնելիս հայտարարեց, որ այն հավասարկշռված է՝ եկամուտները և ծախսերը հիմնավոր են։

«Ծախսերը և եկամուտները կազմելու ժամանակ հիմք ենք ընդունել անցած մոտակա տարիների փաստացի տվյալները։ Մեր բյուջեն կանխատեսվող է և, անպայման, փետրվարի վերջին կներկայացնենք որոշակի ճշտված բյուջեն, որտեղ կլինեն մեր ազատ միջոցները տարվա ընթացքում օգտագործելու համար։

Փաստացի մենք ունենք պարտքեր, այս տարին փակում ենք պարտքերով։ Դրանք հիմնականում կոմունալ ծախսերն են։ ՀՈԱԿ-ներից հաշվի ֆակտուրաները պետք է ստանանք հունվարի 15-ից հետո, կարգն է այդպես։ Վճարելով գազի, լույսի, ջրի վարձերը՝ մենք պատրաստի թիվ կունենանք, թե մեզ ինչքան գումար կմնա որպես ազատ միջոց, որպեսզի կարողանանք ծախսել քաղաքի լրացուցիչ նպատակների համար։

Բյուջեն բաղկացած է երկու մասից՝ ֆոնդային և վարչական։ Ֆոնդայինը մեր կապիտալ հնարավորություններին է վերաբերում, ֆոնդային միջոցները լրիվ այլ են, մեր հիմնական միջոցների օտարումից ստացած եկամուտներն են, և ծախսերը պետք է պարտադիր կատարվեն։ Իսկ վարչականը մեր սեփական եկամուտների մուտքերն են, և ծախսերը կատարվում են ընդհանուր դրույթներով։

Այս տարի մեր դոտացիան կրճատել են։ 2022 թվականին 2 միլիարդ 796 հազար դրամ, իսկ գալիք տարվա ՝ 2023 թվականի համար 2 միլիարդ 588,5 միլիոն դրամ է։ Մենք համամասնորեն սեփական եկամուտներին գումարելով՝ գումարը բաշխել ենք ամենակարևոր ծախսերի ուղղությամբ»,- ասաց Լենա Ջիլավյանը։

Նա նշեց, որ մշակույթի ոլորտին նախատեսել են հատկացնել 586,6 միլիոն դրամ, թանգարաններին՝ 76,9 միլիոն դրամ, որից 18,5 միլիոնը՝ նվիրատվություններ, սպորտին՝ 617, 6 միլիոն դրամ, որի մեջ մտնում են գործուղումները և նվիրատվությունները. Ասֆալտապատման աշխատանքնեռի համար կծախսվի 160 միլիոն դրամ։

Արմիկ Մովսիսյան