«Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում արձանագրվել են խախտումներ, որոնք ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար․ ՊՎԾ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում ուսումնասիրություն է իրականացրել «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է մամուլի հաղորդագրություն․ տեղեկացնում են ՊՎԾ-ից։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրությունը «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ընթացել են իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով, որը տրամադրվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Վերահսկվող օբյեկտի կողմից ստացվել է նաև վերոնշյալ կարծիքը:

Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկել է Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Տեղեկացնենք նաև, որ «Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված Տեղեկանքը և առընչվող նյութերը (ներառյալ՝ վերահսկվող օբյեկտի կողմից ներկայացված կարծիքը) ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Պետական վերահսկողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում և հորդորում է «Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին ձեռնպահ մնալ որևէ եղանակով ՀՀ պետական վերահսկողական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող փորձից»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Բրյուսովի անվան համալսարանում խախտումներ է հայտնաբերել, որին  «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամից պատասխանել էին՝ ՊՎԾ ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն։