Նարեկ Մկրտչյանը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն
Հասարակություն
25.12.2022 | 18:00Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
Նարեկ Մկրտչյանը դիտել է հաստատության սաների ամանորյա ներկայացումը, շփվել նրանց հետ, փոխանցել ամանորյա նվերները՝ մաղթելով խաղաղ ու անհոգ մանկություն՝ սիրով ու ջերմությամբ շրջապատված։