«Ղարաբաղում ռուս խաղաղապահները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ինչ-որ Մինսկի խմբով առաքելությամբ փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում»․ Լավրով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելություններով փոխարինելու գաղափարն առնվազն մի քանի հարց է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ինչ-որ Մինսկի խմբի փաստահավաք խումբը պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ զորակազմին, ապա առնվազն մի երկու հարց է առաջանում: Առաջին հարցն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Հայաստանի։ Եթե կա այդպիսի հետաքրքրություն, և եթե դա լուրջ հետաքրքրություն է, ապա, հավանաբար, դա նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ուղարկել ռուսական խաղաղապահ զորակազմ և կողմ են արտահայտվել բանակցությունների սեղանի շուրջ նստել ու մտածել այլ տարբերակի օգտին»,- ասել է նա։

«Եթե սա արվում է խոսափողի միջոցով, հրապարակային, ապա այդպես էլ պետք է վերաբերվել, որ սա հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մաս է»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը հերթական անգամ շեշտել է, որ ռուս խաղաղապահները հստակ են կատարում իրենց խնդիրները, որոնք սահմանված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով։

«Հիշեցնեմ, որ տեղում իրավիճակը պարզ չէ, մեր զինվորականների համար քիչ բարդություններ չեն ստեղծվում, այդ թվում՝ խախտելով այն ռեժիմը, որը հաստատվել է եռակողմ պայմանավորվածություններով, խախտելով այն պարտավորությունները, որոնք ելնում են այդ պայմանավորվածություններից։ Բացի այդ, մեր զինվորականները չհիմնավորված մեղադրանքների են ենթարկվում»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ Մոսկվայում այսօր նախատեսված Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել։ ՀՀ ԱԳՆ-ից հիմնավորել են՝ այս պահին Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջնահերթությունն արդեն 11 օր փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Տաթև Ֆռանգյան