Լավրովը հայտարարել է, թե ԼՂ-ում հանքավայրերի խնդիրը կարելի է վերջնականապես լուծել միայն խաղաղության պայմանագրով

Լուրեր

07.06.2026 | 13:37
Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում
07.06.2026 | 13:34
Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:28
Լևոն Զուրաբյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:26
Էդմոն Մարուքյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:21
«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը
07.06.2026 | 13:11
Ահազանգ՝ քվեաթերթիկը ծրարի միջից տեսանելի է. ԿԸՀ-ն հերքում է
07.06.2026 | 13:09
Հանգուցալուծում կլինի. Արմեն Գրիգորյանը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:06
Առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք կունենա վարչապետի թեկնածու առաջադրել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:59
Կիբերհարձակումները կարող են սկսվել ընտրության հաջորդ օրը՝ որպես պատժամիջոց․ Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:58
Royal Flora Holland-ն իր շուկան բացում է Հայաստանից ծաղիկ արտադրողների համար. Նիդերլանդների ԱԳ նախարար
07.06.2026 | 12:49
Թուրքական ազգանունով անձը գրանցված է Երևանի Էրեբունի շրջանի ընտրատեղամասերից մեկում
07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
07.06.2026 | 12:24
«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել
07.06.2026 | 12:18
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ
07.06.2026 | 12:14
Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հանքավայրերի խնդիրը վերջնականապես կարող է լուծվել միայն խաղաղության պայմանագրով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, թե Ղարաբաղյան խնդիրը, իբր, ժառանգություն է Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Լավրովի խոսքով՝ խնդրո առարկա հանքերը «շահագործվել են խորհրդային ժամանակներից»։

«Սա ժառանգված խնդրի մի մասն է: Եվ այն վերջնականապես կարող է լուծվել միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և այս իրավական հարցում մեծ վերջակետ դնելով: Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անգործության մատնվեն»,- ասել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ խորհրդային տարիներին «երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր, կային ձեռնարկություններ, որոնք այժմ, ըստ երևույթին, վերածվել են գործարանների»։

Նա հայտնել է, թե 10 օր առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի խումբ բնապահպանների կողմից հանքավայրերից մեկն այցելություններ կազմակերպելու մասին՝ «տեսնելու և հանրային կարծիքը հանգստացնելու համար», սակայն «այս համաձայնությունը, ցավոք, խափանվել է»։

Տաթև Ֆռանգյան