«Ռուս խաղաղապահներն աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման համար»․ Լավրովը՝ Բայրամովի հետ բանակցություներից հետո

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, մենք դիտարկել ենք այն իրավիճակը, որն այժմ ամենամեծ հետաքրքրությունն է ներկայացնում՝ իրավիճակի սրումը Լաչինի միջանցքում: Մենք հաստատեցինք, որ ռուս խաղաղապահներն աշխատում են բառացիորեն ամեն ժամ՝ համապատասխան կողմերի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Լավրովը։

«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ որքան հնարավոր է շուտ վերականգնվի ամբողջական տրանսպորտային հաղորդակցությունը և լուծվեն տարածաշրջանի հանքավայրերի շահագործման տարաձայնությունները։ Թեման հին է, որը գալիս է դեռ Խորհրդային Միությունից և, իհարկե, անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ հեռացվի դրա սրությունը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նաև ասել է, որ  Ռուսաստանը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արդար խաղաղությամբ և հակամարտությունների կանխմամբ։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ «3+3» ձևաչափի մասնակիցները համաձայնեցնում են նոր շփումները նախարարական մակարդակով։

«Այսօր արդեն նախարարների մակարդակով հանդիպում ենք նախապատրաստում։ Նման շփման նպատակահարմարության ըմբռնում կա, մենք պայմանավորվում ենք ժամկետների և կոնկրետ վայրերի շուրջ, որտեղ կարող է նման հանդիպում կայանալ»,- ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումը հանված չէ օրակարգից, և Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ընդունել այն։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԳ-ն հայտնել էր, որ Լաչինում ստեղծված իրավիճակի առնչությամբ հայկական կողմի խնդրանքով հետաձգվել է Մոսկվայում դեկտեմբերի 23-ին, այսինքն՝ այսօր նախատեսված եռակողմ հանդիպումը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

Էմմա Չոբանյան