Բորելը Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակումը
Քաղաքականություն
23.12.2022 | 11:54Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ու քննարկել Լաչինի միջանցքի փակումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը, ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումը, Հայաստանում ԵՄ առաքելության, ինչպես նաև՝ Բաքվի ու Բրյուսելի միջև երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
Բայրամովը շարունակել է պնդել, թե Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքում «ցուցարարների ցույցը օրինական բնույթ է կրում»։ Նա նաև անհիմն հայտարարություններ է արել, թե, իբր, ադրբեջանական կողմը չի փակել Լաչինի միջանցքը։
Էմմա Չոբանյան