Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, նաև պետք է կարգավորվեն տարածաշրջանի հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունները․ Զախարովա

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, ինչպես նաև պետք է կարգավորվեն տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցի շուրջ տարաձայնությունները։ Այս մասին նա հայտարարել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Պետք է կարգավորվեն տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցի շուրջ տարաձայնությունները։ ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահները շարունակում են աշխատել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Նրանց ջանքերի շնորհիվ վերականգնվել է գազի մատակարարումը, վերականգվել է հումանիտար նշանակության ավտոմեքենաների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների տեղաշարժը։ Մենք հուսով ենք, որ իրավիճակը մոտ ապագայում կկարգավորվի։ Կողմերին կոչ ենք անում խստորեն հետևել իրենց ստանձնած պարտավորությունները՝ համաձայն առաջնորդների հայտարարության»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանի կողմի մի կոպիտ խախտումը, ինչպիսին է Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակումը, մեկ այլ կոպիտ խախտումով վերացվի ու ապահովվի ադրբեջանցի, այսպես կոչված,  «բնապահպան փորձագետների» մուտքը ԼՂ հանքավայրեր, ինչն ամրագրված չէ ոչ մի պայմանավորվածությունում, Զախարովան պատասխանել է․ «Քանի որ այդպես են կարծում փորձագետները է։ Ես դրան ավելացնելու բան չունեմ»։

Տաթև Ֆռանգյան