ԲԿ տնօրենի կողմից պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատներ կազմելու և քաղաքացիներին տրամադրելու վերաբերյալ նյութերը ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

COVID-19-ի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ կազմած և ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք ստացած «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ.Մ.-ի, նրան օժանդակած նույն բուժհաստատության բուժքույր Օ.Կ-ի, կաշառքի միջնորդությունը ստանձնած Հ.Գ.-ի, կաշառք տվող Ք.Ք.-ի և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդող Ս.Թ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հսկող դատախազի կողմից հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրենը 2021 թվականին մի շարք քաղաքացիներից, այլ անձանց միջնորդությամբ, որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումար, ընդունել կաշառք տալու առաջարկներ, ինչպես նաև քաղաքացիների դրդմամբ կատարել է նաև պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ շահադիտական նպատակով քաղաքացիների՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ իբր պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները նույն բժշկական հաստատության այլ աշխատակցի օժանդակությամբ լրացրել է Առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևաթղթում, ինչպես նաև մուտքագրել է պաշտոնական «Արմեդ» համակարգ՝ կազմելով պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատ:

Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական հաստատությունների աշխատակիցներին և քաղաքացիներին զերծ մնալ նման հանցավոր գործունեությունից՝ հաշվի առնելով, որ դրա արդյունքում իրական վտանգ է ստեղծվում անձանց կյանքի և առողջության համար՝ որոշ դեպքերում հանգեցնելով անդառնալի հետևանքների: