Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դադարեցնում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցը: Այս տեղեկությունը նա հայտնեց իր ֆեյսբուքյան էջում` կից հրապարակելով տեսանյութ:

Բեգլարյանը հայտարարեց, որ ամեն երեկո ժամը 19:00-ից հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակի առջև, մտքերի փոխանակում են անելու, նորություններով են կիսվելու և ծրագրելու են առաջիկա անելիքները։ Նա հավելեց, որ օրվա ընթացքում էլ յուրաքանչյուրը կիրականացնի իր աշխատանքային պարտականությունները:

«Դրան զուգահեռ մենք հորդորում ենք բոլոր նախաձեռնող խմբերին ու անձանց չդադարեցնել բողոքի ակցիաները, գտնել ոչ ստանդարտ, կրեատիվ լուծումներ և հնարավորինս ակտիվորեն ձայնը բարձրացնել: Նաև պետք է հաշվի առնել, որ միջազգային կազմակերպությունները, դեսպանատներն ամսի 24-ից գտնվելու են արձակուրդում, նաև դրանով դժվարանում են պայքարի այս ձևերը իրենց արդյունավետության տեսանկյունից»,- ընդգծեց Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանն արդեն 8-րդ օրն է՝ նստացույց էր անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ բողոքի ձայն բարձրացնելով ադրբեջանցիների կողմից «Լաչինի միջանցքը» փակելու դեմ։

Դեկտեմբերի 16-ին նա հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։