Չեմպիոնների շքերթը Բուենոս Այրեսում ավարտվել է անկարգություններով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բուենոս Այրեսում աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակը նշելու տոնակատարություններն ավարտվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։ Ավելի քան 30 մարդ վիրավորվել է, 13-ը բերման է ենթարկվել։

Երկրպագուներին զայրացրել է թիմի հետ հանդիպման վատ կազմակերպումը։ Մարդիկ հույս ունեին, որ գոնե կտեսնեն իրենց հերոսներին, բայց ոչ բոլորին է հաջողվել, գրում է Euronews-ը։

Ազգային հավաքականի ժամանման ակնկալիքով միլիոնավոր արգենտինացիներ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ ու մայրուղիներ: Ի սկզբանե նախատեսված էր, որ ազգային հավաքականը կանցնի Արգենտինայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշի՝ Օբելսկի կողքով։ Սակայն ոստիկանությունը չի կարողացել զսպել մարդկանց հոսքը։ Մարզիկներով ավտոբուսը շարժվել է խխունջի արագությամբ. 11 կիլոմետր անցնելու համար պահանջվել է մեկ ժամ:

Շքերթն ավարտվել է ժամանակից շուտ՝ այն բանից հետո, երբ երկու հոգի կամրջից ցատկել են խաղացողներին տեղափոխող բաց ավտոբուսի մեջ։

Ի վերջո, խաղացողները տեղափոխվել են ուղղաթիռներով, որոնք պտտվել են Բուենոս Այրեսի առանցքային կետերի շուրջ: Այնուհետև ազգային հավաքականը վերադարձել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր գրասենյակ մայրաքաղաքի արվարձաններում։

Տաթև Ֆռանգյան