Թուրքիայից հայտարարում են, որ միջազգային դերակատարները «պետք է ընդունեն Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը»

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Անկարայում անցկացվող թուրք-ֆրանսիական հարաբերություններին նվիրված համաժողովում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Կցանկանայի սա շատ հստակ ընդգծել․ միջազգային իրավունքի համաձայն՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։ Ղարաբաղյան հիմնախնդրի մշտական ​​լուծումը, քանի դեռ այն չի վերածվել նոր թեժ հակամարտության, ձեռնտու է բոլորին։ Դա տարածաշրջանի երկրների շահից է բխում, դա անհրաժեշտ է գլոբալ խաղաղության համար»,- ասել է Ալթունը։

Ստացվում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այնքան էլ միակարծիք չէ Արցախյան հակամարտության հարցում։ Մասնավորապես, պաշտոնական Բաքուն անընդհատ նշում է, որ ԼՂ հակամարտությունը լուծվել է, իսկ Անկարան հիմա այլ կարծիք է բարձրաձայնում։

Ալթունը նաև ասել է, որ «միջազգային բոլոր դերակատարների համար կարևոր է ընդունել Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը և իրենց քաղաքականությունը ձևավորել այդ իրողության շուրջ»։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվելուն պես բարգավաճում է լինելու, որից շահելու են բոլորը։

«Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան կաջակցի Թուրքիայի ջանքերին այս հարցում»,- ասել է Ալթունը՝ միաժամանակ հավելելով, որ Ֆրանսիայում «հակաիսլամիզմ և մահմեդականների դեմ համակարգված խտրական մոտեցում կա»։

Էմմա Չոբանյան