ԱՄՆ-ը Բելառուսին սպառնում է նոր պատժամիջոցներով, եթե Մինսկը օգնի ՌԴ-ին Ուկրաինայի դեմ պատերազմում

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Վաշինգտոնը շարունակելու է հետևել՝ արդյո՞ք Բելառուսը Մոսկվային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու է Ուկրաինայի դեմ պատերազմում, և եթե դա տեղի ունենա, Մինսկի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե մենք դա տեսնենք՝ լրացուցիչ աջակցության փորձ, համաչափ պատասխան կտանք լրացուցիչ միջոցների սահմանմամբ»,- ասել է Փրայսը։

Նա մեկնաբանել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի պատրաստվում «կլանել» որևէ պետություն, այդ թվում՝ Բելառուսը։

Փրայսը դա անվանել է «ծաղրի գագաթնակետ»՝ նշելով, որ այս արտահայտությունը բխում է «երկրի ղեկավարի շուրթերից, որը հենց հիմա փորձում է բռնի կերպով կլանել իր մյուս խաղաղ հարևանին»։

Լուկաշենկոյի կախվածությունը Պուտինից մտավախություն է առաջացնում Կիևում, որ ՌԴ նախագահը կարող է, ի վերջո, ստիպել նրան՝ միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը 200 հազար զինվոր է պատրաստում նոր հարձակման համար, որը կարող է սկսվել արդեն հունվարին հարավից, արևելքից կամ նույնիսկ Բելառուսի տարածքից։

Էմմա Չոբանյան