Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի դեմ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ ասվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ալեքսանդրովը ելույթ է ունեցել ռուսական հեռուստաալիքներից մեկով և բացահայտ կոչ է արել «հրթիռներ արձակել ու ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանի ողջ նավթարդյունաբերությունն ու էներգետիկ համակարգը»։

«Դեկտեմբերի 19-ին գլխավոր դատախազն Ալեքսանդրովի նկատմամբ քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 101.2 (ագրեսիվ պատերազմ սանձազերծելու բաց կոչեր ԶԼՄ-ների միջոցով), 214.2.3 (հրազենի գործադրմամբ ահաբեկչական գործողություններ կատարելու սպառնալիք), 283.2.1 և 283.2.2 (ազգային ատելություն կամ թշնամանք հրահրելը` օգտագործելով պաշտոնական դիրքը) հոդվածներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հաշվի առնելով բավարար ապացույցները՝ Ալեքսանդրովին որոշվել է գործով որպես մեղադրյալ ներգրավվել։

«Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի միջոցով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Միաժամանակ, հարցումներ են ուղարկվել մի շարք գործընկեր պետությունների իրավասու մարմիններին՝ այդ երկրների տարածք մուտք գործելու դեպքում մեղադրյալի արտահանձնումն ապահովելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ դեկտեմբերի 17-ին բուհի կայքում հայտարարություն էր տարածվել ռեկտորատի կողմից, որում նշվում էր, որ «Ալեքսանդրովի հայտարարությունների անհիմն ագրեսիվությունն ու աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմն առաջացրել են արտաքին քաղաքական հանրության ծայրահեղ կոշտ բացասական արձագանքը», ինչը լուրջ վնաս է հասցրել համալսարանի իմիջին և շահերին։ Եվ հաշվի առնելով «Ալեքսանդրովի գործողությունների անհամատեղելիությունը բուհի աշխատակցի կարգավիճակի հետ, ինչպես նաև Ալեքսանդրովի կողմից ծառայողական պարտականությունների ծայրահեղ անտեսման փաստերը», ռեկտորը հրաման է ստորագրել նրան աշխատանքից ազատելու մասին։

Էմմա Չոբանյան