Հայաստանում օպերատիվ հետախուզական միջոցառումների նկատմամբ հսկողության միջոցները կա՛մ բացակայում են, կա՛մ արդյունավետ չեն․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի և Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) հետ համատեղ՝ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողով է կազմակերպել։

Աշխատաժողովի ժամանակ իր ելույթում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ հետախուզության հետ կապված օրենսդրական փոփոխություններն օրինաչափ են։

«Անկախությունից հետո, անցած 30 տարիների ընթացքում այդպես էլ չի լուծվել այս խնդիրը․ չնայած 2001 թվականից է Հայաստանը դարձել ԵԽ անդամ երկիր, բայց մնացել է խորհրդային բռնապետական ռեժիմի տրամաբանության մեջ։ Ցավոք չենք ունեցել և մինչ այժմ էլ չունենք այնպիսի վստահելի ինստիտուտներ՝ օրինակ՝ հանձինս ԱԱԾ-ի, Ոստիկանության կամ դատարանների, որոնք կարող էին կանխել անձի անձնական կյանքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները՝ մի կողմից, և մյուս կողմից՝ համաչափ կարողանան որոշել, թե որոնք են սահմանափակումները՝ կապված անձի տեղեկություններ ստանալու, կարծիք արտահայտելու հետ․ այսինքն՝ չունենք մի դեպքում՝ պետության միջամտության սահմանները, և մյուս դեպքում՝ անձի՝ պետական կառավարման վերաբերյալ կամ տեղեկություններ ձեռք բերելու սահմանափակումները»,-նշեց իրավապաշտպանը։

Սաքունցի դիտարկմամբ՝ Հայաստանում օպերատիվ հետախուզական միջոցառումների նկատմամբ հսկողության միջոցները կա՛մ բացակայում են, կա՛մ արդյունավետ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում