Շվեդիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Էրդողանի պահանջով թուրք լրագրողի արտահանձնման գործընթացը

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Շվեդիայի Գերագույն դատարանն այսօր արգելափակել է վտարանդի թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնման գործընթացը, որն Անկարայի հիմնական պահանջն է՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Դատարանը նշում է, որ «մի քանի խոչընդոտներ» կային անգլալեզու Today’s Zaman օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշին հետ ուղարկելու համար, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու փորձին մասնակցելու մեջ։ Ըստ դատարանի՝ Քենեշին ուղղված մեղադրանքներից մի քանիսը Շվեդիայում հանցագործություններ չեն համարվում, ինչը գործի քաղաքական բնույթի և Շվեդիայում նրա փախստականի կարգավիճակի հետ մեկտեղ՝ անհնար է դարձրել արտահանձնումը։

«Կա նաև հետապնդման վտանգ՝ հիմնված այս անձի քաղաքական համոզմունքների վրա։ Հետևաբար, արտահանձնում չի կարող տեղի ունենալ»,- ասվում է դատավոր Փեթեր Ասփի հայտարարության մեջ։

Արդյունքում, շվեդական կառավարությունը չի կարող բավարարել Անկարայի արտահանձնման պահանջը։

Քենեշն ասել է, որ «ուրախ է որոշման կապակցությամբ» և ընդգծել, որ իր դեմ ուղղված մեղադրանքները «հորինված են Էրդողանի ռեժիմի կողմից»։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու դիմաց Թուրքիան պահանջում է արտահանձնել տասնյակ քրդերի ու թուրքերի, որոնց «ահաբեկիչներ» է որակում։

Էմմա Չոբանյան