Զասը՝ Լաչինի միջանցքի փակման և ռուս խաղաղապահների հասցեին հնչած մեղադրանքների մասին

Լուրեր

17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նշում է այն բարդ պայմանները, որոնցում ռուս խաղաղապահները գտնվում են Ղարաբաղում, կողմերը պետք է օգնեն նրանց՝ կատարել իրենց առաքելությունը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ 2022 թվականին կազմակերպության գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսում։

«Այն առաքելությունը, որ ռուս խաղաղապահները կատարում են Ղարաբաղում, շատ կարևոր է ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար․ դժվար է գերագնահատել այն, այնտեղ խաղաղապահները շատ կարևոր խնդիր են լուծում։ Իհարկե, մենք մեզ համար նշում ենք այն բարդ պայմանները, որոնցում նրանք ստիպված են լուծել այդ խնդիրները և իրավիճակի սրումը, որն այժմ այնտեղ գրանցվում է, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումը»,- ասել է նա։

Անդրադառնալով ռուս խաղաղապահներին ուղղված սադրիչ գործողություններին՝ Զասը նշել է, որ կողմերը պետք է օգնեն նրանց։

«Ինչ վերաբերում է խաղաղապահների գործունեությանը, ապա ես կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է օգնեն նրանց և շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմի գործունեությամբ»,- ասել է Զասը։

Տաթև Ֆռանգյան