Սուր է դրված ԼՂ-ում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը․ ՄԱԿ-ի ԱԽ-ն պիտի միջամտի, նաև ՄԻԵԴ-ի սուր արձագանքն ենք ակնկալում․ Եղիշե Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
20.02.2026 | 12:54
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը ԱԲ-ով են ստեղծվել՝ ըստ միջազգային փորձաքննությունների․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:49
Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում
20.02.2026 | 12:38
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ

-Այսօր Ֆրանսիայի ժամանակով 16։00-ին լրանում է ՄԻԵԴ-ի՝ Ադրբեջանին տված վերջնաժամկետը․ այդ որոշումը ՄԻԵԴ-ը կայացրել էր դեկտեմբերի 15-ին՝ ի պատասխան ՀՀ դիմումի։ Հայաստանի պահանջն է՝ Ադրբեջանին ստիպել բացել Լաչինի միջանցքը։ Մեզ դեռևս հայտնի չէ Բաքվի պատասխանի մասին։ Դուք ունե՞ք տեղեկություն՝ արդյո՞ք Բաքուն պատասխանել է ՄԻԵԴ-ին։

-Այս պահի դրությամբ՝ տեղեկություն չունենք, որ պատասխան կա։ Պատասխանի համար ժամկետ էր նշված դատարանի կողմից, դատարանը նշել էր Ֆրանսիայի ժամանակով մինչև 16։00-ն, ՀՀ ժամանակով՝ 19։00-ն։ Մինչ այդ, անընդհատ ստուգում ենք համակարգը, որտեղ պետք է ստանանք այդ մասին ծանուցում։ Դեռևս չենք ստացել։

Իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մարդիկ զրկված են կապից, արդեն կարող են ռիսկեր առաջանալ պարենային անվտանգության տեսանկյունից, միգուցե մինչև երեկո մենք նոր նամակ հղենք ՄԻԵԴ-ին՝ այս խնդիրը շեշտելու տրամաբանությամբ, որովհետև իրականում սա հումանիտար աղետի խորացմանը նպաստող պրոցես է, որը կարող է առաջացնել նաև իրավունքների նոր խախտումներ։ Տեղեկություն ունենալու դեպքում լրացուցիչ կհայտնենք։

-Ի՞նչ է սպասվում Ադրբեջանին, եթե ՄԻԵԴ-ի տված վերջնաժամկետը լրանալուց հետո մերժեն ՀՀ պահանջը, այսինքն՝ չբացեն Լաչինի միջանցքը։

-ՀՀ-ն ներկայացրել է որոշակի ապացույցներ և նշել, որ Ադրբեջանի վարքագծի հետևանքով խախտվում են մեծ խումբ անձանց իրավունքները, անդառնալի վնաս է հասցվում իրավունքներին, դատական ընթացակարգի համաձայն՝  դատավորը պարտավոր է դա ներկայացնել Ադրբեջանին և ստանալ հստակ պարզաբանումներ։ Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չներկայացնի պատասխանը կամ ավելի ուշ տրամադրի․ այդ դեպքում դատարանն ավելի սուր պետք է արձագանքի․ մեր ակնկալիքն այն կլինի, որ դատարանը պետք է կիրառի որոշակի միջոց՝ ձևակերպի միջանկյալ միջոց և Ադրբեջանին պարտավորեցնի կատարել որոշակի գործողություն կամ որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալ։

-Ի՞նչ է նշանակում ՄԻԵԴ-ի կողմից միջոց կիրառելը՝ հաշվի առնելով, որ այն ռազմական կառույց չէ։

-Ընկալումն այնպիսին է, որ միջազգային դատական կառույցները շատ ավելի փափուկ մարմիններ են։ Միջազգային հարթակներում կան վճիռների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքներ, բայց դրանց կիրառումն ավելի դժվար է, քանի որ քաղաքական այլ միջավայրում են գործում։ Ադրբեջանի դեպքում, ցավոք, չկան պատժամիջոցներ։ Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ի որոշումներն ունենում են ազդեցություն։

Ադրբեջանը, լինելով ԵԽԽՎ անդամ երկիր, ձգտում է գոնե թվացյալ պահպանել մարդու իրավունքների որոշակի մակարդակ։ Ամեն դեպքում, դատարանի գործիքակազմը պետք է զուգորդվի նաև այլ՝ քաղաքական գործընթացների հետ, որովհետև սա միակը չէ, որ կարող է հաջողության հասցնել, սա գործիքներից մեկն է։ Քաղաքական ճնշման կիրառման հիմք կարող է հանդիսանալ նաև դատարանի տված իրավական գնահատականը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան