Թուրք «ռազվեդչիկը» մտել էր մեր մեջ ու հարցեր էր տալիս. պատերազմի գործով ցուցմունք տվեց զինծառայող վկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Զինծառայող վկա Վարուժան Մարգարյանը ցուցմունք տալիս ընդգծեց, որ թուրք «ռազվեդչիկ» էր հայտնվել ու հարցեր էր տալիս։

«Սպտեմբերի 27-ի առավոյան տագնապով գնացինք Չռիկ կոչվող սար, 8-10 օր հետո գնացինք հասանք Հադրութ․․․ «Բլիժնի բոյ» սկսվեց, արդեն խառն էր, մեր վաշտի տղերքից մեկն այստեղ էր, մեկն՝ անտեղ։ Պարզ չէր՝ ինչ է կատարվում։ Վիշկից, անտառի մոտից իջնելիս տդերքից մեկն ասաց, որ Իշխան Վահանյանը գնացել է։ Ես անձամբ չեմ տեսել՝ ոնց է գնացել։ Գումարտակը խառը վիճակում էր։

Երեք-չորսով քայլում էինք, մի տարօրինակ մարդ կար՝ այնպիսի համազգեստով, որը ո՛չ հայկական էր, ո՛չ թուրքական, «ռազվեդչիկ» էր, մեզ հարցնում էր՝ վաշտում քանի հոգի են, քանիսն են զոհվել, մենք չհայտնեցինք։ Մեկ-երկու, մեկ էլ տեսանք, այդ մարդը չկա։ Հնարավոր է, որ «բլիժնի բոյի» ժամանակ թուրք «ռազվեդչիկ» մտած լիներ մեր մեջ ու տվյալներ էր ուզում ճշտել։ Ոչ մի տվյալ չենք հայտնել։

Հետո մեզ կապիտան Գրիգորյանը հավաքեց և ուղեկցեց, Կարմիր շուկա ենք գնացել ու այլ տեղեր»,- պատմեց Մարգարյանը։։

Նշենք, որ Վահան Իշխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ։

Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Մանրամասները՝ տեսանյութում։