Թուրքիան և Հունաստանը Բրյուսելում գաղտնի բանակցություններ են անցկացրել

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հունաստանն ու Թուրքիան նոր ջանքեր են գործադրում՝ լուծելու իրենց տարաձայնություններն ու վերականգնելու երկխոսությունը երկու կողմերից բարձրաստիճան պաշտոնյաների՝ ուրբաթ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո, գրում է Greek Reporter-ը։

Նշվում է, որ Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն, դեսպան Աննա-Մարիա Բուրան ԵՄ-ում Գերմանիայի ներկայացուցչության գրասենյակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ ու գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական, Հունաստանում նախկին դեսպան Գերման Յենս Պլոետները։

Հունաստանն ու Թուրքիան պաշտոնապես որևէ հայտարարություն չեն արել այս հանդիպման վերաբերյալ։ Նշվում է, որ այս մասին չի հաղորդել կողմերից որևէ մեկը՝ խուսափելով հանրության շրջանում ակնկալիքներ ստեղծելուց։

Հավելենք, որ երկու երկրների հարաբերությունները գնալով սրվում են Էգեյան ծովի Հունաստանի կղզիների հետ կապված, որոնք, Անկարայի պնդմամբ, Աթենքը ռազմականացնում է։ Թուրքիայի իշխանություններն էլ պարբերաբար սպառնում են Հունաստանին ռազմական ներխուժմամբ։

Օրերս կրկին նման սպառնալիք է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա Հունաստանին սպառնացել է «Թայֆուն» բալիստիկ հրթիռների հարվածով, եթե Աթենքը զինտեխնիկա ուղարկի Էգեյան ծովում Դոդեկանես արշիպելագ։

«Եթե դուք հանգստություն չպահպանեք, եթե փորձեք զինվել Ամերիկայի կամ այլ երկրների օգնությամբ, ապա Թուրքիան մի կողմում չի կանգնի։ Մենք կարող ենք հանկարծակի գիշերով գալ, երբ ժամանակը գա»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ «Թայֆուն» հրթիռները, որոնց փորձարկումը հաջողությամբ է անցել վերջերս, կարող են հասնել մինչև Հունաստանի մայրաքաղաք։

Էմմա Չոբանյան