ՀՔԱՎ-ն առաջարկում է քրեական օրենսգրքում ոչ գույքային էական վնասի ձևակերպումը հստակեցնել

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

ՀՀ վերաբերյալ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 2018 թվականի գնահատման շրջանակներում առաջարկվել է ապահովել, որ «էական վնասը»՝ որպես լիազորության չարաշահման հանցանքի տարր, համապատասխանի իրավական որոշակիության պահանջներին: Այս առաջարկությունը ՀՀ-ն դեռևս չի կատարել՝ չնայած ներկայացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ են կատարվել․ գրում է ՀՔԱՎ-ը։

Օրենսդրական ոչ հստակ ձեւակերպման եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող հանցակազմերի պարագայում էական վնասը բնութագրելիս խնդիրներ են առաջանում՝ ազդելով քննության ողջ ընթացքի վրա։

2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգիրքը առանձին հանցակազմերի առնչությամբ որոշակիացրել է էական վնասի բնութագիրը։ Ինչպես օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը, որը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը։

Իսկ Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածը հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանելիս խոշոր չափ է համարում 5 միլիոն դրամը չգերազանցող գումարը, առանձնապես խոշոր չափ՝ 5 միլիոն դրամը։

Ակնհայտ է, սակայն, որ էական վնասը կարող է լինել ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային։ Իսկ ոչ գույքային վնասի պարագայում էական վնասի հասկացությունը մնում է անորոշ եւ տարատեսակ մեկնաբանություններ ստանում։