Փոխանակ մենք թիկունք կանգնենք արցախցիներին, իրենք են մեզ ոգևորում. Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Իրականում պատերազմը չի դադարել, և այն, ինչ կատարվում է Արցախում` հիբրիդային պատերազմ է: Այն բացահայտեց հետաքրքիր մի իրականություն` փոխանակ մենք թիկունք կանգնենք արցախցիներին, իրենք են մեզ ոգևորում: Ասում են`հանգիստ եղեք, մենք պատրաստ ենք սրան, մենք պինդ ենք, դուք պինդ եղեք»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` հավելելով, որ մենք դեռ 90-ականներից գիտենք` ինչ է նշանակում գազից զրկվել, լույս չունենալ, սոված մնալ ու իրար թիկունք կանգնել:

Նրա խոսքով` մեր արձագանքը տեղի ունեցողին չպետք է լինի այդրոպեական, մենք պետք է ունենանք խորը գնացող նպատակներ. «Մենք բաց ենք թողնում մեզ համար ամենակարևոր խաղաքարտը` քաղաքակրթականը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ քաղաքակրթական այն ընտրությունը, որն արել են Հայաստանի և Արցախի հայերը, չի համապատասխանում այն ընտրության հետ, որն արել են ադրբեջանցիները: Արդյոք կկարողանա՞նք հրաժարվել այն մտայնությունից, թե, իբր, այնքան թույլ ենք, որ պահանջներ ներկայացնելու իրավունք չունենք և պարզապես պետք է գտնենք ուժեղ հովանավոր, որը մեր փոխարեն կլուծի մեր խնդիրները»,-ասում է մեր զրուցակիցը:

Ռուբեն Բաբայանը խոսում է դաշնակցի հարցում կողմնորոշվելու կարևորության մասին և այն մասին, թե ինչ ենք ստանում մենք` լինելով Ռուսաստանի դաշնակիցը. «Երբ մենք խոսում ենք Ադրբեջանի ագրեսիայի մասին, մեզ ասում են` իսկ ինչու՞ չեք խոսում այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանն Ուկրաինայում: Չի´կարող լինել «տարածաշրջանային բարոյականություն»: Մենք եվրոպական երկրներին հաճախ մեղադրում ենք երկակի ստանդարտներ կիրառելու համար, իսկ մենք արդյոք մի՞ ստանդարտ ունենք»: Նրա համոզմամբ` Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որն է իր տեղը աշխարհում, իսկ եթե դա չի անում, իրավունք չունի դժգոհելու իր հանդեպ վերաբերմունքից: