Արդյո՞ք Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը գնում է Էրդողանի հետքով՝ Թուրքիայի նախագահ դառնալու ճանապարհին

Լուրեր

25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
25.11.2024 | 19:43
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2024 | 19:26
Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան
25.11.2024 | 19:14
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրայի դրոշը
25.11.2024 | 19:14
Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն
25.11.2024 | 19:00
Միջուկային պատերազմի կարող է վերածվել ՌԴ-ԱՄՆ հակադրությունը․ ՀՀ-ն վտանգվում է՝ երկուսին էլ ժպտալով․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 18:51
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
25.11.2024 | 18:43
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
25.11.2024 | 18:32
ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջին անգամ Թուրքիայում է․ նրան ընդունել է Էրդողանը
25.11.2024 | 18:25
Խորտակված նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
25.11.2024 | 18:20
«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է
25.11.2024 | 18:12
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատ դնելու մասին իր որոշման ընդունումը
Բոլորը

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ դատավարության ընթացքում կիրառված բանտարկությունն ու քաղաքական արգելքը հիշեցնում են ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ նույն բանտարկության և քաղաքական արգելքի մասին, որը սահմանվել է Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ։ Այս ամենը հանգեցնում է հարցի, թե արդյոք Իմամօղլուի քաղաքական ճակատագիրը նույնպես կարող է գնալ Էրդողանի  ճանապարհով, գրում է  Turkish Minute-ը։

Հիմնական ընդդիմադիրy Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) և Էրդողանի հիմնական հակառակորդ Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 7 ամիս ազատազրկման և նրան արգելել են քաղաքականությամբ զբաղվել Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի անդամներին իբր վիրավորելու համար։

1998-ին նմանատիպ զարգացում է  տեղի ունեցել Էրդողանի հետ, որը 1994-ին Ստամբուլի քաղաքապետ ընտրվելուց հետո, այժմ գոյություն չունեցող Բարեկեցության կուսակցությունից ընտրվելուց հետո, հեռացվել էր պաշտոնից և արգելվել էր մասնակցել քաղաքականությանը, հրապարակայնորեն բանաստեղծություն կարդալուց հետո «ատելություն հրահրելու» համար դատապարտվելու պատճառով, ինչի համար նա նույնպես չորս ամիս բանտարկվել է։

Շատերն այն ժամանակ ասում էին, որ Էրդողանի դատավճիռն այն ժամանակ իր խոսքի ազատությունն օգտագործելու համար անարդար էր․ այդ ամենը հսկայական հանրային աջակցություն բերեց նրան՝ բացելով քաղաքական կարիերա։ Այժմ ոմանք ասում են, որ նույնը կարող է լինել Իմամօղլուի հետ, քանի որ նա հաջորդ տարվա նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածու է և կարող է հաղթել Էրդողանին։

İYİ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, որը միացել էր Ստամբուլի քաղաքապետարանի մոտ ցույցին՝ Իմամօղլուին աջակցելու համար դատարանի որոշման հետևանքով, ասել է. «Տարիներ առաջ այստեղ մի քաղաքապետ կար, որը դատապարտվել էր բանաստեղծություն կարդալու համար։ Նա դիմեց ձեզ և ասաց. «Այս երգն այստեղ չի ավարտվում»: Հիմա ես ձեզ խոստանում եմ՝ այս երգն էլ այստեղ չի ավարտվի»:

Աքշեները, որը ընդդիմադիր 6 կուսակցությունների հարթակում է, աջակցում է Իմամօղլուի նախագահական թեկնածությանը։

Բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը նույնպես մատնանշել է Իմամօղլուի և Էրդողանի նկատմամբ տարիներ առաջ կիրառված պատիժների և քաղաքական արգելքների անալոգիան։

Դեմիրթաշը, ուրի Twitter-ի էջը կառավարում են նրա փաստաբանները, թվիթերում գրել է. «Քանի՞ դատական «հեղաշրջում» է եղել ժողովրդի կամքին հակառակ։ Յուրաքանչյուր ապօրինի գործողություն վաղ թե ուշ բումերանգ է ունենալու ազգի կամքին առերեսվելուց հետո։ Լավ կլիներ, եթե պարոն Էքրեմին ուղարկեիք Փընարհիսարի բանտ, որպեսզի նա նույն ճակատագրին արժանանա»։

Դեմիրթաշը նկատի ունի Հյուսիսարևմտյան Քըրքլարելի նահանգի բանտը, որտեղ Էրդողանը 1999 թվականին չորս ամսով պատիժ է կրել։

Financial Times-ն էլ  գրում է, որ Իմամօղլուի քաղաքական բախտը երբեմն կրկնում է Էրդողանի բախտը:

«Այն ընկալումը, որ Էրդողանի նկատմամբ անարդարացիորեն հետապնդում է եղել, ոգևորեց ընտրողներին չորս տարի անց, երբ նրա իսլամական արմատներով կուսակցությունը հեշտությամբ հաղթեց համընդհանուր ընտրություններում։ Այնուհետև Էրդողանի վրա դրված արգելքը հանվել է, և նրան թույլ են տվել մտնել խորհրդարան միջանկյալ ընտրություններում՝ վարչապետ դառնալու համար»,-գրում է լրատվամիջոցը։

1999-ին պատիժը կրելուց հետո Էրդողանն իր գործընկերների հետ հիմնադրում է Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը։

Էմմա Չոբանյան