Եթե ՌԴ-ին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու միջոց լիներ, անմիջապես կանեինք դա․Սպիտակ տուն

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

ԱՄՆ նախագահի վարչակազմը գտնում է, որ Ռուսաստանը պետք է հեռացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից, սակայն կազմակերպության կանոնները դա թույլ չեն տալիս։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քարին Ժան Պիեռը, գրում է Meduza-ն։

«Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են ու ԱԽ մանդատի վարկաբեկում։ Մենք վրդովվեցուցիչ ենք համարում, որ ԱԽ մշտական անդամը խախտում է կազմակերպության կանոնադրությունն ու Ուկրաինայում դաժան պատերազմ վարում, վրդովեցուցիչ ենք համարում ՌԴ ձգտումը՝ ոչնչացնել երկրի կարևոր ենթակառուցվածքները մարդկային տառապանքը մեծացնելու համար: Եթե ​​Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից դուրս հանելու միջոց լիներ, մենք անմիջապես կսկսեինք դա անել»,- լրագրողների հետ  ճեպազրույցում ասել է խոսնակը։

Նրա խոսքով՝ քանի որ ՄԱԿ-ի կանոնները թույլ չեն տալիս Ռուսաստանին ԱԽ-ից հեռացնել, ԱՄՆ-ն մտադիր է հասնել  նրա մեկուսացմանը բոլոր միջազգային հարթակներում, նաև պատասխանատվության  ենթարկել պատժամիջոցների ու հարկադրանքի միջոցով։

«Ռուսաստանը ագրեսոր է։ Սա չպետք է մոռանալ։ Հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը»,- եզրափակել է մամուլի քարտուղարը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքերը, թելեգրամյան իր ալիքում գրել էր, որ «եթե Ռուսաստանը ոչնչացնելու միջոց լիներ, նրանք անմիջապես կանեին դա»։

Էմմա Չոբանյան