Ստամբուլցիների գրեթե կեսը կարծում է, որ ընդդիմադիր քաղաքապետին դատել են քաղաքական դրդապատճառներով

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական MetroPOLL Research-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Ստամբուլի բնակիչների 44,8 տոկոսը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը զրպարտության գործ չէ, ինչպես պնդում է կառավարությունը, այլ քաղաքական դրդապատճառներ ունի, գրում է Stockholm Center for Freedom-ը։

Չորեքշաբթի թուրքական դատարանը Իմամօղլուն դատապարտել էր 2 տարի 7 ամիս ազատազրկման ընտրական հանձնաժողովի անդամներին վիրավորելու համար։ MetroPOLL-ը հրապարակել է հարցման արդյունքները, որի համար նոյեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հարցվել է 2122 մարդ՝ Իմամօղլուի դատավարությունը զրպարտության համար էր, ինչպես պնդում էին, թե՝ քաղաքական դրդապատճառներով վարույթ։

Հարցվածների 44,8 տոկոսը ասել է, որ գործը «քաղաքական» է, 30,9 տոկոսն ասել է, որ ոչինչ չգիտի դրա մասին, միայն 17,6 տոկոսն է ընդունել կառավարության պնդումը, որ դա «զրպարտության գործ է»:

Եթե Իմամօղլուի դատավճիռը հաստատվի բարձրագույն մարմնի կողմից, Իմամօղլուն կարող է զրկվել իր պաշտոնից՝ քաղաքական գործունեություն ծավալելու հնգամյա արգելքի պատճառով։ Հավելենք, որ 2023 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Իմամօղլուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցներից է։ Տարբեր սոցհարցումների համաձայն՝ նա գերազանցում է Էրդողանին և ունի ընտրություններում հաղթելու լրջագույն հնարավորություն։

Այսպիսով, Էրդողանն իր ճանապարհն ազատում է լրջագույն մրցակցից։ Իմամօղլուի դեմ, որը ներկայացնում է CHP-ն, գործ էր հարուցվել  2019 թվականի քաղաքային ընտրություններից հետո։ Նա հաղթել է և՛ առաջին ընտրություններում, որոնք տեղի էին ունեցել մարտի 31-ին, սակայն ԿԸՀ-ն չեղարկել էր, և՛ երկրորդում՝ հունիսի 23-ին, ընդ որում, երկրորդը՝ զգալի առավելությամբ։ Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն մարտի 31-ի ընտրությունները չեղարկողներին «հիմար» էր անվանել։

Էմմա Չոբանյան