ԱՄՆ-ն չի բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ սահմանափակումները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու համար

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

ԱՄՆ Պետքարուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար, դեսպան Ջեյմս Օ Բրայանը ճեպազրույցում հայտարարել է, որ չի բացառվում Թուրքիայի դեմ պատժամիջոցները։

Մասնավորապես, պատասխանելով լրագրողի հարցին, թե Թուրքիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և որ և՛ Էրդողանի, և՛ Պուտինի կողմից կան հայտարարություններ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ, նաև  Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծման պլաններ, Օ Բրայանը նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատարում ունի հակամարտությունում։ Մասնավորապես, ըստ նրա՝ խոսքը անօդաչուների մասին  է, որոնք օգնում են Ուկրաինային, Անկարան նաև հացահատիկային նախաձեռնության հովանավորն է։

«Մենք չափազանց հստակ ենք եղել և՛ Թուրքիայի կառավարության, և՛ թուրքական մասնավոր հատվածի հետ, որ ակնկալում ենք պատժամիջոցների պահպանում։ Մենք տեսել ենք, որ թուրքական մասնավոր հատվածը շատ հստակ է այս հարցում և հիմնականում համապատասխանում է դրան: Այն, ինչ ես ակնկալում եմ հաջորդ ամիսների ընթացքում, մի քանի բան է: Առաջինը՝  մենք կշարունակենք սերտորեն համագործակցել թուրքական իշխանությունների և մասնավոր հատվածի հետ, որպեսզի տեսնենք համապատասխանությունը, և երբ համապատասխանության բացակայություն լինի, գործողություններ կձեռնարկվեն: Երբեմն այդ գործողությունը լրացուցիչ պատժամիջոցներն են պատժամիջոցներից խուսափելու նյութական աջակցության համար»,-ասել է պաշտոնյան։ Ըստ նրա՝ Թուրքիայի ստիպված կլինի փոխել փոխել Ռուսաստանի հետ շարունակվող համագործակցության որոշ պլաններ։

Էմմա Չոբանյան