Պարո՛ն Փաշինյան, Կրեմլի հետ կո՛շտ խոսիր․ Պուտի՛ն, երաշխավո՞ր ես, պարտքդ կատարիր․ կկռվենք մինչև վերջ՝ ԼՂ-ն չենք հանձնի․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում Բաքվին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարության «ուղղակի և կոպիտ» ոտնահարման մեջ, ասելով՝ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է։ Բնակիչները զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում, առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկվել են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ին տված հարցազրույցում այս իրադրության առաջին պատասխանատու է որակում Ռուսաստանին, որի նախագահն է նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի հեղինակը և երաշխավորը նրա կետերի կատարման, իսկ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը պետք է կարգավորվեր այդ փաստաթղթով։

Լևոն Բարսեղյանը թերի է որակում Փաշինյանի մեղադրանքները՝ ուղղված Ալիևին՝ պնդելով, որ ՀՀ Կառավարության ղեկավարը նաև Պուտինի անունը պիտի տա։

«Վլադիմիր Պուտինը խախտում է իր պարտավորություները։ Ռուս խաղաղապահները պետք է մտնեն ադրբեջանցի ամբոխի մեջ՝ բացեն միջանցքը։ Գիտենք, որ Ալիևը թշնամի է, մշտապես դեֆոլտ ռեժիմով պետք է մեղադրել և քննադատել, բա ՌԴ-ին ասելիք չունե՞ք, պարո՛ն Փաշինյան։ Կոշտ հայտարարություն է պետք ուղղել Կրեմլին, որ քո զորքն ադրբեջանցիների հետ Լաչինի միջանցքում կանգնած ֆուտբոլ է դիտում։ Փաշինյանը պետք է Պուտինին ասի՝ չե՞ք իրականացնում ձեր պարտքը, ասեք՝ իմանանք, թե ինչ ենք անելու, միայն իմացեք՝ չենք հանձնելու Արցախը, կոտորածի չենք հանձնելու ժողովրդին, կռվելու ենք մինչև վերջ, դու երաշխավո՞ր ես, թե՞ ոչ։ Ո՞վ պետք է դա ասի, պարո՛ն Փաշինյան»,- հարց ուղղեց Լևոն Բարսեղյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան