Պետք է փրկել Արցախի ժողվրդին. Գեղամ Ստեփանյանի կոչը ԵՄ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախահայերը ակցիաներ են նախաձեռնել՝ ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի առաջնորդությամբ։

Նախատեսված է ակցիաներ իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի դեսպանատների, Եվրամիության պատվիրակության գրասենյակի առաջ՝ իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու առնչությամբ։

Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Ակցիայի մասնակիցներն այս պահին Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի մոտ են։

«Եվրամիությունը, որն աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց է, համենայն դեպս, մենք այդպես գիտենք, որովհետև այդպես է ԵՄ-ն ներկայանում աշխարհին, այսօր իրավունք չունի լռելու այն հանցագործությունների, այն հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որը վարում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ»,- Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ անկողմնակալություն և չեզոքություն պահպանելով՝ նպաստում են Արցախի ժողովրդի իրավունքների խախտմանը։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց, որ Եվրամիությունից ակնկալվում է ոչ միայն հայտարարություններ, այլ կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը։

«Արցախի ժողովրդի փրկության միակ ճանապարհը Արցախի անկախության ճանաչումն է․ ճանաչում՝ հանուն փրկության։ Պետք է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և փրկել արցախցիների կյանքը»,- կոչ արեց Արցախի ՄԻՊ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։