Բաքվի կողմից Ուկրաինային որպես օգնություն գեներատորների փոխանցումը Մոսկվայում տարակուսանք է առաջացնում․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների և գեներատորների տեղափոխումն Ուկրաինա՝ «որպես մարդասիրական օգնություն», տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։

«Բաքվի կողմից նման քայլը տարակուսանք է առաջացնում։ ՌԴ Զինված ուժերը հատուկ ռազմական գործողության շրջանակում ոչնչացնում են Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիևի ռեժիմի կողմից ռազմական կարիքների համար: Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե հիմնովին փոխեն իրավիճակը, մարդասիրական օգնություն չեն»,- ասել է աղբյուրը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել որոշ ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքին, որոնք նշել են, թե մատակարարվող սարքավորումները պահանջարկ ունեն հենց հանրապետությունում՝ հաշվի առնելով Արցախի գրավյալ տարածքների վերականգնման անհրաժեշտությունը և աճող սոցիալ-տնտեսական մարտահրավերները։

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ի պատասխան ուկրաինական կողմի դիմումի՝ «ստեղծված իրավիճակում տուժած տարածքներ էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը վերականգնելու նպատակով ադրբեջանական կողմը մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդին՝ բաղկացած հիմնական էլեկտրական սարքավորումներից»։ Բեռը կազմված է 45 տրանսֆորմատորից ու 50 գեներատորից։

Էմմա Չոբանյան