Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները նոր պահանջներ են առաջ քաշել՝ բացահայտելով Բաքվի իրական նպատակները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Լաչինի միջանցքն արդեն 4-րդ արգելափակած Բաքվի իշխանությունների պսևդոէկոլոգներն ու ակտիվիստները նոր պահանջներ են հնչեցրել, որով բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակները։

Ըստ երևույթին, հասկանալով, որ էկոակտիվիստ ձևանալն այնքան էլ համոզիչ չէ, Բաքվի ցուցարարները որոշել են ներկայացնել իրական պահանջները։ Մասնավորապես, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցների փոխանցմամբ, «ակտիվիստները» պահանջում են Արցախի տարածքում Ադրբեջանի վերահսկողության սահմանում, այդ թվում՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի, Սահմանապահ ծառայության, մաքսային կոմիտեի հսկողություն և ադրբեջանական անցակետերի տեղադրում։

Իլհամ Ալիևի ուղարկած «ակտիվիստները» պահանջում են Լաչինում ստեղծել պետական ​​սահմանային ծառայության և պետական ​​մաքսային կոմիտեի անցակետեր։ Հարկ է նկատել, որ այս հայտարարությունները նույնական են Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործուղված բնապահպանները դեկտեմբերի 7-ին բանակցություններ էին անցկացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ Արցախի հանքերի մոնիթորիգի հարցով ու համաձայնության հասել ադրբեջանական կողմի հետ։ Այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ իրավասությամբ է Վոլկովը քննարկում Արցախի տնտեսությանն ու հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր, որոնք իր իրավասությունների տիրույթից դուրս են։ Իսկ ահա Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահների պարտականությունն է, այդքան էլ լավ չի ստացվում։ Վոլկովի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մի խումբ ադրբեջանցիներ, իբր, մոնիթորինգի համար հասել էին Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչներն ու աշխատակիցները նրանց ներս չէին թողել։

Դեկտեմբերի 3-ին նույնպես Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ կրկին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Էմմա Չոբանյան