Եռակողմ հայտարարությունն իրավահավասարորեն պետք է կատարվի բոլոր կողմերի կողմից․ Զախարովա

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը երեք կողմերի կողմից էլ պետք է համարժեքորեն պահպանվի։ Զախարովան այսպես է պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե տպավորություն է ստեղծվում, որ այդ համաձայնագիրը կնքված է միայն Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանը բազմիցս խախտել է դրա դրույթները, ինչպես, օրինակ, ռազմագերիների վերադարձը, նոր տարածքների գրավումը, Լաչինի միջանցքի արգելափակումը։

«Եռակողմ պայմանավորվածությունները հենց եռակողմ են անվանվում և ստորագրվել են երեք երկրների ղեկավարների կողմից, ինչը ենթադրում է, որ դրանք երեք ստորագրած կողմերի կողմից կատարման տեսանկյունից իրավահավասար են։ Այդ կողմերը ոչ միայն դարձել են ստորագրող, այլ նաև երեքով են մշակել այդ համաձայնագիրը։ Այսինքն՝ նրանք պայմանավորվել են, իսկ հետո դրանք ընկել են այդ փաստաթղթի հիմքում։ Կողմերի կողմից ստորագրված և կոլեկտիվ կերպով մշակված բոլոր փաստաթղթերը պետք է կատարվել բոլորի կողմից»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի այն հանգամանքը, որ այդ փաստաթուղթը պետք է համարժեք լինի բոլոր կողմերի համար. բոլորը պետք է կատարեն այն, ինչ ստորագրել են։

Տաթև Ֆռանգյան