Կոչ եմ անում հրատապ վերսկսել բանակցություններն ամենաբարձր մակարդակով՝ ԵՄ միջնորդությամբ․ Մարինա Կալյուրանդը՝ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ․ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը ներկայացրել է ոչ պաշտոնական թարգմանություն։

«Չափազանց մտահոգված եմ դեկտեմբերի 3-ին և կրկին դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի պետական իշխանությունների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններից, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը, որը մատակարարման կենսական ուղի է հանդիսանում շրջանի հայ բնակչության համար։

Բացի այդ, խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խաթարումը, ինչը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը:

Հիշեցնեմ, որ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ես հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով:

Մեկ անգամ ևս ընդգծում եմ խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է ամուր երաշխիքները տա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար: Կոչ եմ անում հրատապ վերսկսել բանակցություններն ամենաբարձր մակարդակով՝ ԵՄ միջնորդությամբ, և դեէսկալացնել իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում։