Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստ․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, ով քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ կարևորել է նրանց դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձրաձայնման հարցում, ապա անդրադարձել է հատկապես իրավակիրառ պրակտիկայում առաջացող խոչընդոտներին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան։

Տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքները և առաջարկները։

Եվրոպայի Խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրել է հաշմանդամության կամ հիվանդության հիմքով խտրականության դրսևորման հետ կապված խնդիրները, ինչպես նաև ՄԻԵԴ դիրքորոշումն ու խտրականության դեպքերի բացահայտման մեխանիզմները։

«Եվրոպական հաշմանդամության ֆորում» կազմակերպության ներկայացրուցիչ Հայդն Համերսլին իր հերթին խոսել է Եվրոպական հաշմանդամության ռազմավարության վերաբերելի դրույթների մասին, կարևորել հավասար հասանելիությունը և խտրականության բացառումը։

Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը՝ քննարկվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցեր, նշվել է, որ իրավունքների խախտման վերաբերյալ փաստերը կուղարկվեն միջազգային իրավասու կազմակերպություններին։