«Պատանդառված» Լիսագորը․ ի՞նչ է կատարվում Լաչինից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող գյուղում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Ադրբեջանցիները, ակտիվիստների անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը և արցախցիներին թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել։ Երեք օր փակ պահելով ճանապարհը՝ ադրբեջանցիները կենսական խնդիրներ են առաջացրել Արցախում բնակվող 120 հազար քաղաքացու համար։ Ընտանիքները մասնատվել են, քանի որ որոշ արցախցիներ մնացել են Արցախից դուրս՝ Հայաստանում, և չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներ։

Շուշիի շրջանի Լիսագոր գյուղն ամբողջությամբ կորցրել է կապն Արցախի հետ։ Արդեն երրորդ օրն է՝ լիսագորցիները չեն կարողանում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու նպատակով Ստեփանակերտ հասնել։

Գյուղի միակ խանութը փակ է, քանի որ սեփականատերը չի կարողանում Ստեփանակերտից վերադառնալ Լիսագոր։

70-ից ավելի բնակիչ ունեցող Լիսագորը, որ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով կարող է հայտնվել հումանիտար լրջագույն խնդիրների առջև, հյուրընկալել է 50 արցախցու, որոնք չեն կարողանում հասնել իրենց տները։

Գյուղում խաթարվել է նաև դասապրոցեսը, քանի որ ուսուցիչները գալիս են Ստեփանակերտից։

Քաղաքացիները մտահոգություն ունեն, որ այս իրավիճակը կարող է շարունակվել երկար, և իրենք կարող են կանգնել լուրջ խնդրի առաջ։

Factor TV-ին այսօր հաջողվել է հասնել Լիսագոր և տեղում զրուցել բնակիչների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան