Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան ղեկավարների գագաթնաժողովում Ալիևը կրկին արծարծել է «Զանգեզուրի միջանցքի» թեման

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Թուրքմենական Թուրքմենբաշի քաղաքում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների առաջին եռակողմ գագաթնաժողովը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքից»։

«Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածում երկաթուղու վրա կատարված աշխատանքների ծավալը կազմում է 40%, իսկ մայրուղունը՝ 70%։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք»,- ասել է Ալիևը։

Նա նաև կոչ է արել  Թուրքիային ու Թուրքմենստանին՝ ուժեղացնել համագործակցությունն անվտանգության ու պաշտպանության ոլորտում։

«Ներկայում աշխարհում կան նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ։ Այդ իսկ պատճառով, այլ ոլորտների հետ մեկտեղ, մեծ նշանակություն ունի մեր երկրների միջև անվտանգության, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան