ՌԴ-ն և Թուրքիան պատրաստ են հարաբերությունների խորացմանը․ Պետդումայի ղեկավարն Անկարայում է

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Թուրքիայում է, որտեղ  բանակցություններ է անցկացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՌԲԿ-ն։

«Մենք պայմանավորվեցինք հաջորդ տարի անցկացնել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ Բացի այդ, քննարկել ենք հաջորդ տարի ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցերով խորհրդարանների նախագահների համաժողով անցկացնելու հնարավորությունը»,- ասել է Վոլոդինը բանակցությունների արդյունքներով։

Բացի այդ, Վոլոդինը հանդիպել է նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հետ։

Անադոլուի հաղորդմամբ՝ Շենթոփն ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացումը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության, հարգանքի և անկեղծության վրա։ Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ Վոլոդինի հետ բանակցություններում քննարկվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ։

«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա՝ ինչպես միջկառավարական հարաբերությունների, այնպես էլ տնտեսության և առևտրի ոլորտներում»,- ասել է Շենթոփը։

Էմմա Չոբանյան