Համավարակի օրերին ընտանեկան բռնության դեպքերի թիվը կտրուկ աճեց. Արշակ Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

2020թ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երբ մարդկանց շարժը սահմանափակվեց ամբողջ աշխարհում, ընտանեկան բռնությունները սկսեցին զարգանալ, ուստի բանտային և պրոբացիայի ծառայությունները ուշադրությունները վերահսկողության մեթոդների իմաստով սևեռեցին ընտանեկան բռնությունների խնդրի արձագանքմանը: «Պատժից ազատման մեխանիզմները համավարակների ժամանակ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Այս մասին նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը։

Նա նաև հայտնեց, որ հաշվի առնելով ծագած բազմաթիվ խնդիրները՝ նախագծվեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք վերաբերվում էին ընտանեկան բռնության խնդիրներին:

«Պատճառականությունները շատ տարբեր են, դեռևս չկան ազգային հիմքով կամ տարբեր պետությունների մետա-անալիզներ, թե ինչից սկսեցին ավելանալ ընտանեկան բռնությունները: Ընտանեկան հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը այստեղ անելիքներ ունեն և անում են, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչու «ընտանիքին փակելու» պարագայում մեծանում են ընտանեկան բռնությունների դեպքերը, այդ հետազոտությունը շատ կարևոր է անել նաև Հայաստանում:

Հասարակությունը տեսնում է միայն վերջին կետը, երբ մարդուն պատժում են , բայց այստեղ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծվի՝ դա սոցիալական մարմինների և քրեական արդարադատության համագործակցությունն է:

Կարևոր խնդիրը, որ պետք է լուծեն՝ դա համայնքներում սոցիալական աշխատանքների ինստիտուտներն և սոցիալական աշխատողներն են, ովքեր պետք է մեզ պատասխան տան, թե սոցիալական ինչ խմբերի, ինչ տարիքի անձինք են, ինչ պայմաններում են ապրում, ինչպես է ստեղծվում ընտանիքը, ինչպիսի բռնությունների շղթա է տեղի ունենում, քանի որ ընտանեկան բռնությունը շատ տարբերվում է մյուս բռնություններից, այն շատ երկար նախապատմություն է ունենում:

Ընտանեկան բռնության այս շրջափուլում շատ կարևոր է իմանալ, թե ինչպես ենք նախնական նույնականացումն անում, որպեսզի գործը չհասնի քրեական արդարադատության ոլորտ»,-նշեց փորձագետը:

Ինչ վերաբերվում է կովիդով պայմանավորված ազատազրկման ձևով խափանման միջոցներին և ազատազրկման ձևով պատժամիջոցներին, Գասպարյանը նշեց․  «Դեռևս 2020թ մարտի 14-ից, ոլորտի միջազգային խոշոր կազմակերպությունները՝ որոշում կայացնողներն ու օրակարգ թելադրողները դիտարկումներով պետք է հնարավորինս նվազեցնել դեպի բանտ մուտքը և հնարավորինս բացել բանտի դռները դեպի հասարակություն՝ հատկապես՝ 50-ից բարձր տարիք ունեցող անձանց, քրոնիկ հիվանդություններով անձանց, կրծքով կերակրող մայրերի և հղիների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։