Թուրքիան իսլամական իշխանություն է պարտադրում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հարցում․ The Jerusalem Post

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է հանգիստ լինել՝ հավատալով, որ Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության օրոք կարող է լինել ազնիվ միջնորդ, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին և Ռուսաստանին, սակայն դա այդպես չէ, գրում է The Jerusalem Post-ը։

Հրապարակման համաձայն՝ մինչ այժմ պետք է ակնհայտ լինի, որ Թուրքիան միավորել է ուժերը Վլադիմիր Պուտինի, Իբրահիմ Ռաիսիի, Սի Ցզինպինի և Մուհամմեդ բեն Սալմանի հետ:

Երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) 2002 թվականին եկավ իշխանության, այն ներկայացավ որպես չափավոր, դեպի Արևմուտք նայող և նեոլիբերալ, որով ԱՄՆ-ն ու Եվրամիությունը խաբվեցին։

Նշվում է, որ ԱԶԿ-ն օգտվել է ԵՄ-ի պայմանականությունից՝ տնտեսական օգուտներ ստանալու համար, սակայն 2008-ից 2013 թվականներին աշխարհիկ հակառակորդների դեմ ցուցադրական դատավարություններով և Ստամբուլի Գեզի այգու բողոքի ակցիաների ճնշմամբ՝ այն ցույց տվել իր իրական դեմքը: Նույն տարում ԱԶԿ-ի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը հասկացրեց, որ «նոր Թուրքիան», որը կուսակցությունը կառուցում է, չի ունենա այնպիսի ապագա, որը նրա լիբերալ կողմնակիցները կարող են ընդունել կամ ցանկանալ։

Եվրոպացի խորհրդարանական Էնդրյու Դաֆը, որն ԱԶԿ-ի նախկին կողմնակիցն էր, եզրակացրել է, որ ԱԶԿ-ն քեմալիզմը փոխարինել է իսլամիզմով: Նրա հոլանդացի գործընկեր Մարիետե Շակեն ասել է․ «Եվրոպական Թուրքիայի մասին մեր երազանքը մղձավանջի է վերածվել, և ժամանակն է արթնանալու»:

Պարզ է դառնում, որ Թուրքիան իսլամական իշխանություն է պարտադրել ոչ միայն ներքին քաղաքականության (ներառյալ՝ տնտեսության), այլև արտաքին քաղաքականության մեջ։

2001 թվականին թուրք պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուն, որը դարձավ Էրդողանի գլխավոր խորհրդականը, արտաքին գործերի նախարարը և վարչապետը, իր հիմնական «Ռազմավարական խորություն» աշխատությունում պնդում էր, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի այն երկրների հետ ներգրավվածության վրա, որոնց հետ նա ունի ընդհանուր անցյալ և աշխարհագրություն: Այս քաղաքականությունը ստացել է «նեոօսմանիզմ» անվանումը։

Դավութօղլուն հանրապետական կառավարման դարը համարում էր «փակագծերում» և նպատակ ուներ վերականգնել Թուրքիայի գերիշխանությունը Բալկաններում, Կովկասում և Մերձավոր Արևելքում։ ԱԶԿ-ի կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում նա խոսում էր գլոբալ տերության ծննդյան և նոր աշխարհակարգ ստեղծելու առաքելության մասին՝ օսմանյան հայեցակարգ, որը հոմանիշ է իսլամական իշխանությանը: Սակայն Դավութօղլուն, ըստ հոդվածագրի, շատ մոտ թռավ արևին և տապալվեց ԱԶԿ-ի դավադրության արդյունքում:

2012 թվականի հոկտեմբերին իսլամագետ Իբրահիմ Քալընը, որն այժմ Էրդողանի գլխավոր խորհրդականն է և խոսնակը, ելույթ ունեցավ Ստամբուլի ֆորումում, որտեղ խոսեց նոր աշխարհաքաղաքական շրջանակի մասին, որը մերժում է արևմտյան քաղաքական և տնտեսական կարգը: Նա նաև մերժեց աշխարհիկ ժողովրդավարության, քաղաքականության և բազմակարծության եվրոպական մոդելը։ Դա համահունչ է Պուտինի՝ հոկտեմբերին «Վալդայ« ակումբի լիագումար նիստում արտահայտած տեսակետներին։

ԱՄՆ-ից և ԵՄ-ից օտարվելու ֆոնին Էրդողանը սեպտեմբերին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալիս հայտարարեց, որ մտադիր է միանալ Ռուսաստանին։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների մասին, որոնք արդեն իսկ թուլացած են Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական կապերի և Թուրքիային Եվրոպա ռուսական գազի փոխադրման հանգույց դարձնելու Պուտինի ծրագրի պատճառով: Միևնույն ժամանակ, Էրդողանը վկայակոչում է «անվտանգության հետ կապված մտահոգությունները»՝ ստիպելու Շվեդիային հանձնել քաղաքական փախստականներին՝ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության հաստատման դիմաց:

Բացի այդ, Էրդողանը ծրագրում է չորրորդ ներխուժումը Սիրիա՝ հաջորդ տարվա ընտրություններից առաջ նախագահի վարկանիշը բարձրացնելու համար:

Հրապարակման մեջ ասվում է, որ անցյալ տարի Պուտինը ստորագրել է օրենք, որը ճանապարհ է բացում նախագահական ևս երկու ժամկետի համար, իսկ Չինաստանում Սի Ցզինպինը երրորդ ժամկետն է ապահովել նախագահի պաշտոնում:

Հավանականություն կա, որ Թուրքիայում Էրդողանը նախագահական հետագա ժամկետ կապահովի։ Նոր սահմանադրության մասին խոսակցություններով «նոր Թուրքիան» նույնպես կարող է դառնալ իսլամական հանրապետություն։ Նշվում է, որ ինչպես նա ցույց է տվել Պուտինի և Ռաիսիի հետ հուլիսին Թեհրանում կայացած հանդիպմանը՝ Էրդողանը բռնապետերի ակումբի մշտական անդամ դառնալու լավ ճանապարհին է:

Էմմա Չոբանյան