Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Քաղաքականություն
12.12.2022 | 20:06Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Ժաննա Անդրեասյանն ազատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Ժաննա Անդրեասյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2020-ի մարտի 5-ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։