Ադրբեջանցիները մտադիր են փակ պահել Լաչինի միջանցքն ու գիշերել վրաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները բնապահպանների և ակտիվիստների անվան տակ Բաքվի իշխանությունների հրահանգով շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքի Ստեփանակերտ-Գորիս հատվածը։

Ադրբեջանական քարոզչական լրատվականները հայտնում են, որ ադրբեջանցիները պատրաստվում են գիշերել այնտեղ ու շարունակել փակ պահել ճանապարհը, ինչի համար տեղում վրաններ են տեղադրել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ուղարկված «ակտիվիստները» հանդիպում են պահանջում Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործուղղված բնապահպանները (առանց ադրբեջանական իշխանությունների ու ուժայինների թույլտվության ադրբեջանցիները չեն կարող Արցախի օկուպացված գնալ) դեկտեմբերի 7-ին բանակցություններ էին անցկացրել Արցախում Վոլկովի հետ Արցախի հանքերի մոնիթորիգի հարցով ու համաձայնության հասել ադրբեջանական կողմի հետ։ Այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ իրավասությամբ է Վոլկովը քննարկում Արցախի տնտեսությանն ու հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր, որոնք իր իրավասությունների տիրույթից դուրս են։ Իսկ ահա Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, այդքան էլ լավ չի ստացվում։ Վոլկովի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մի խումբ ադրբեջանցիներ, իբր, մոնիթորինգի համար հասել էին Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչներն ու աշխատակիցները նրանց ներս չէին թողել։

Հավելենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ կրկին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Էմմա Չոբանյան