Փրկարարները մարել են Ճամբարակ քաղաքում բռնկված հրդեհը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13։26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի պատշգամբի տակ այրվում է գազի բալոն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14:21-ին: Տան բակում այրվել են 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և կենցաղային իրեր (մոտ 25 քմ)։