Նոր տրոլեյբուսների շահագործմամբ ուղեվարձը հնարավոր է՝ թանկանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

Երևանն առաջիկայում կունենա երեք տասնյակ նոր տրոլեյբուս, որից 15-ը ձեռք է բերել քաղաքային իշխանությունը՝ համայնքային միջոցներով, մյուս 15-ը՝ Կառավարութունը։ Ընդհանուր առմամբ, 30 տրոլեյբուս ձեռք բերելու համար պետությունը ծախսել է մոտ 10 միլիոն դոլար։

Դրանք, ըստ նախնական պայմանավորվածության, մինչև տարեվերջ կլինեն Երևանում։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ այժմ շահագործվող 43 տրոլեյբուսից 30-ը  կփոխվի։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը, մինչդեռ, պնդում է՝ մի քանի տրոլեյբուսի փոփոխությամբ տրանսպորտային համակարգում առկա խնդիրները չեն լուծվի։ Ավագանու անդամը նկատում է՝ եթե ռազմավարական առումով խնդիր է դրված Հայաստանում ունենալ ինքնաբավ, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային ցանց, ապա պետք է բերվեն էլեկտրական ավտոբուսներ, ավելացվի տրոլեյբուսների պարկը, նոր գծեր ավելանան, ինչը, սակայն, չի արվում։

Երևանի քաղաքապետը նշում է՝ տրոլեյբուսների շահագործումը նաև ռազմավարական նշանակություն ունի, դրանք աշխատում են էլեկտրաէներգիայով և զերծ են արտաքին միջամտություններից։ Իսկ կավելացվի տրոլեյբուսների թիվը, թե՝ ոչ, հայտնի չէ։ Հրաչյա Սարգսյանն ասում է՝ ամեն ինչ պարզ կլինի դրանք շահագործելուց հետո։

Թեև քաղաքացիները կանգառներում երկար են սպասում տրոլեյբուսի, բացի այդ՝ անսարքությունները հաճախակի են, այդուհանդերձ, քիչ չէ տրանսպորտային այս միջոցից օգտվող քաղաքացիների թիվը, նաև այն պատճառով, որ սա ամենամատչելի տրանսպորտային միջոցն է, որի ուղեվարձը 50 դրամ է։ Նոր տրոլեյբուսների շահագործման արդյունքում, հնարավոր է, կրկնապատկվի ուղեվարձը։

Նոր տրոլեյբուսների շահագործումը նախատեսված է 2023 թվականի սկզբին։ Մինչև տրոլեյբուսների շահագործումը վարորդները կանցնեն վերապատրաստում, ըստ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ կբարձրանա նաև նրանց աշխատավարձը, իսկ թե որքանո՞վ, դեռ որոշված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Անտոնյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: