Էրդողանը Հունաստանին բալիստիկ հրթիռների հարվածներով է սպառնացել

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին սպառնացել է «Թայֆուն» բալիստիկ հրթիռների հարվածով, եթե Աթենքը զինտեխնիկա ուղարկի Էգեյան ծովում Դոդեկանես արշիպելագ։ Այս մասին գրում է Իզվեստիան՝ վկայակոչելով թուրքական Milliyet-ին։

«Եթե դուք հանգստություն չպահպանեք, եթե փորձեք զինվել Ամերիկայի կամ այլ երկրների օգնությամբ, ապա Թուրքիան մի կողմում չի կանգնի։ Մենք կարող ենք հանկարծակի գիշերով գալ, երբ ժամանակը գա»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ «Թայֆուն» հրթիռները, որոնց փորձարկումը հաջողությամբ է անցել վերջերս, կարող են հասնել մինչև Հունաստանի մայրաքաղաք։

«Մենք սկսել ենք մեր սեփական հրթիռները ստեղծել, որի արտադրությունը վախեցնում է հույներին»,- ասել է Էրդողանը։

Ըստ թուրքական իշխանությունների՝ «Թայֆուն» հրթիռը կարող է 456 վայրկյանում 561 կմ անցնել։

Հավելենք, որ Էրդողանը պարբերաբար նման սպառնալիքներ է հնչեցնում Աթենքի հասցեին՝ Էգեյան ծովի Հունաստանի կղզիների շուրջ լարվածության ֆոնին։

Էմմա Չոբանյան