ՌԴ-ն նախկինի պես նպատակ ունի առաջանալ Դոնեցկի շրջանում, սակայն դժվար թե ստացվի․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի առաջնահերթությունը նախկինի պես մնում է Դոնեցկի շրջանում առաջ շարժվելը, սակայն ռուսական զորքերը դժվար թե կարողանան հասնել դրան առաջիկա ամիսներին։ Այս մասին ասվում է բրիտանական հետախուզության այսօրվա ամփոփագրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի ռազմավարությունն առաջիկայում դժվար թե հասնի այդ նպատակին, քիչ հավանական է, որ ռուս զինվորականները ներկայում ընդունակ են ստեղծել արդյունավետ հարվածային ուժ, որն ունակ է գրավել այդ շրջանները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 8-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերթական անգամ հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» նպատակը Դոնբասի և Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին «պաշտպանելն է»։

«Այդ մարդկանց պաշտպանության շրջանակում այս նոր տարածքները ձևավորվել են հանրաքվեների արդյունքում»,- պարզաբանել է նա։

Բրիտանական հետախուզության համաձայն՝ Պեսկովի խոսքերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանի ներկա նվազագույն քաղաքական նպատակները պատերազմում մնում են անփոփոխ։

«Ռուսաստանը, հավանաբար, դեռ ձգտում է ընդլայնել վերահսկողությունը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ողջ շրջանների վրա»,- ասվում է ամփոփագրում։

Ըստ բրիտանական հետախուզության՝ ռուսական ցամաքային զորքերը դժվար թե հասնեն որևէ հաջողության մի քանի ամիսների ընթացքում։

Էմմա Չոբանյան