ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի պետական պաշտոնյայի նկատմամբ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի ՆԳՆ աշխատակից, ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանավի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման ու ոտնահարման համար։ Ալիմարդանովը, որն Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է, հայտնվել է ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար տարբեր երկրներից ավելի քան  40 մարդկանց ցուցակում։

7031 հոդվածի համաձայն՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը Ալիմարդանովի նկատմամբ քրեական պատասխանատվություն է կիրառել մարդու իրավունքների կոպիտ խախտումների, հատկապես՝ 2015 և 2016 թվականներին ձերբակալվածների խոշտանգումների մեջ ներգրավված լինելու համար։

Նշենք, որ առաջին անգամ է, երբ ԱՄՆ-ը պատժամիջոց է սահմանում ադրբեջանցի պետական պաշտոնյայի նկատմամբ և, ընդհանրապես, սա միջազգային առաջին պատժամիջոցն է ադրբեջանցի պաշտոնյայի դեմ։

Չի հստակեցվում, թե կոնկրետ ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, սակայն սովորաբար դա նշանակում է ԱՄՆ մուտքի արգելք, ԱՄՆ-ում հաշիվների և սեփականության կալանք, եթե դրանք կան։ Անձինք, որոնց նկատմամբ կա քրեական հետապնդում, կարող են ԱՄՆ պահանջով ձերբակալվել երրորդ երկրներում։

Ի դեպ, ուշագրավ է, որ ադրբեջանցի պաշտոնյայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, բացառությամբ Ադրբեջանի համեմատաբար անկախ և ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ների, իշխանական ու պետական քարոզչական խոշոր լրատվականները պարզապես չեն գրում։

Էմմա Չոբանյան